Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» եւ Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված են ֆրանսիական «Մոնակոյի» կիսապաշտպան Տեմուե Բակայոկոյի ծառայություններով, հայտնում է «The Sun»-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, ֆուտբոլիստին ձեռք բերելու ավելի շատ հնարավորություններ ունի «Յուվենտուսը», քանի որ իտալական ակումբի սկաուտները ավելի վաղուց են հետեւում 22-ամյա ֆուտբոլիստի ելույթներին:
Ընթացիկ մրցաշրջանում Բակայոկոն 5 հանդիպում է անցկացրել Ֆրանսիայի առաջնությունում: