«Լուսավոր Հայաստան»-ը ներկայացնում է հայտնաբերված խախտումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ներկայացնում է սույն թվականի հոկտեմբերի 2-ին Վանաձորում ընթացող ՏԻՄ ընտրություններում Լուսավոր Հայաստան Կուսակցության վստահված անձանց կողմից ընտրատեղամասերում արձանագրված ընտրախախտումները։

Կից ներկայացվում է ամբողջական ցանկը և երկու ընտրատեղամասերում արտաքին պատին հայտնաբերված 6 թվանշանի լուսանկարը։

Վանաձորում սույն թվականի հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններում Լուսավոր Հայաստան Կուսակցության վստահված անձանց կողմից արձանագրված խախտումները։

  • 30/46(Թիվ 41 մանկապարտեզ, Շիրակացու 1 փակուղի)ընտրատեղամասումվստահվածանձըքվեախցիկումհայտնաբերել է դատարկքվեաթերթիկ, Այսինքն՝տվյալտեղամասում«կարուսել» կոչվող ընտրակեղծարարության փորձ է արվել։ Կազմվել է արձանագրություն։
  • 30/39 ընտրատեղամասում (Լոռի ժամանցի կենտրոն) եղել են կուտակումներ։
  • 30/15(Թիվ 13 դպրոց, Ուսանողական փ․ 7), 30/13(Թիվ 25 դպրոց, Վիկտոր Համբարձումյան փ․2) և 30/10 (ՄՄՄՊ մարզադպրոց, ՀՈԱԿ Սոխումի փ․ 5)և 30/51 ընտրատեղամասերում ընտրակաշառք է բաժանվել։
  • 30/16(թիվ 23 դպրոց, Իսահակյան փ 3ա) ընտրատեղամասումվստահված անձը նկատել է, որ ընտրողը քվեախցիկից դուրս է եկել առանց ծրարի քվեաթերթիկով։
  • 30/54 (թիվ 30 դպրոց, Տարոն 2, ՔՇՀ-4, Ուկրաինական փողոց) ընտրատեղամասի արտաքին պատին վստահված անձը հայտնաբերել է փակցված կարմիր գույնով ինքնասոսնձվող թղթին նշված վեց թվանշանը։
  • 30/39 (Լոռի ժամանցի կենտրոն, Կ Դեմիրճյան, փ 25/1)ընտրողն առանց քվեաթերթիկի ծրարը նետել քվեատուփը, իսկ քվեաթերթիկը հայտնաբերվել է քվեախցիկում։ Հանձնաժողովի նախագահը պատռել է և մարել քվեաթերթիկը։Կազմվել է արձանագրություն։
  • 30/15 ընտրատեղամասում եղել են կուտակումներ։
  • 30/24 (թիվ 8 դպրոց, Մաշտոցի փ․1)ընտրատեղամասում հանձնաժողովի անդամը ինչ-որ թղթից արտագրություն է արել՝ միաժամանակ նայելով ընտրողների ցուցակին։ Լուսավոր Հայաստան Կուսակցության վստահված անձը պահանջել է դադարեցնել արտագրությունը, որից հետո հանձնաժողովի անդամը թաքցրել է թուղթը։
  • 30/04(թիվ 19 դպրոց, Չուխաջյան փ․ 12 ա)և 30/10 ընտրատեղամասերում վստահված անձը տեսել է, թե ինչպես է ընտրողը նկարում քվեաթերթիկը։ Ոստիկանի պահանջով նկարները ջնջվել են, իսկ քվեաթերթիկը՝ մարվել։ Կազմվել է արձանագրություն։
  • 30/30 (Կենտրոնհամալիր-մարզադպրոց, Հերացուփ․ 41 ) ընտրատեղամասէայցելելՀՀԿքաղաքապետիթեկնածուՄամիկոնԱսլանյանը, որն այդընտրատեղամասիընտրողըչիհանդիսանում։ Ընտրատեղամասից հեռանալու պահանջին արձագանքել է, որ այդտեղ քվեարկում է իր կինը և չի հեռացել։
  • 30/49 ընտրատեղամասում (թիվ 7 դպրոց Շիրակի խճուղի 64) ստորագրել են ուրիշ անձի անվան դիմաց։ Կազմվել է արձանագրություն։
  • 30/06 (Երևանյան խճուղի 64 ա) ընտրատեղամասից վստահված անձն ահանազանգում է, որ Հայաստանի Հանրապետական Կուսակցության վստահված անձը ընտրողների ցուցակից թվեր է դուրս գրում և փոխանցում անհայտ անձանց։




Լրահոս