Գյումրու 34/48 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձ Նարեկ Բաբայանը ArmLur.am-ին հայտնեց, որ ցուցակներով երկու կին են եկել: Ցուցակների վրա գրված է եղել քաղաքացիների մատյանում գրանցված թվերը: Իսկ երբ որ հանձնաժողովի անդամներից դուրս են եկել և այդ ցուցակով մոտեցել են այդ կանանց, քաշքշուկ է սկսվել և կանանցից մեկը պատռել է այդ ցուցակը, որ չերևա: Հանձնաժողովի կողմից արձանագրություն է կազմվել:
Բացի այդ նույն տեղամասում գրանցվել է ևս մեկ խախտում. «Բալսանյան դաշինքի» ավագանու թեկնածուներից մեկը եկել է ընտրատեղմաս և ցանկացել որպես դիտորդ մնալ այդտեղ, սակայն հանձնաժողովը կանխել է և թույլ չի տվել: