Արդեն հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտից ընտրախախտումներ են գրանցվել Գյումրու տարբեր ընտրատեղամասերում: Այս անգամ հերթական խախտումն է գրանցվել Գյումրու բռնցքամարտի դպրոցում տեղակայված ընտրատեղամասում:
«Հայկական վերածնունդ» կուսակցության ավագանու անդամ Կառլեն Մանուկյանը գալով քվեարկության` պարզել է, որ իր անվան դիմաց արդեն ստորագրված է: