
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ, մաղթել նրան ուժ և տոկունություն, երկար ու երջանիկ կյանք, ուրախ ակնթարթներով լի ստեղծագործական ներշնչանք: