
Հոկտեմբերի 1-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 26-րդ կմ-ին իրար են բախվել «ԶԻԼ» բեռնատարն ու «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինիս ուղևորուհիներ՝ 1994 թ. ծնված Տաթևիկ Սարգսյանը և 1971 թ. ծնված Օֆիկ Ջանոյանը տեղում մահացել են:
«ԶԻԼ»-ի վարորդը մեքենան թողնելով դեպքի վայրում՝ դիմել է փախուստի:
ՃՈ 2-րդ գումարտակի 1-ին դասակի, Վաղարշապատի և Արմավիրի բաժինների ծառայողների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 19-ին, վարարդ Ա. Պողոսյանը մեղայականով ներկայացել է Արմավիրի բաժին:
Ա.Պողոսյանը ձերբակալված է:
Նա ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին: