Գյումրիից մեր թղթակիցը հայտնում է, որ 34/44 ընտատեղամասի դիմաց լրագրողները նկատել են մի տղամարդու, ով իր ձեռքում ցուցակ է ունեցել և պարբերաբար զանգահարել է ինչ-որ մարդկանց, ճշտումներ կատարել և ցուցակի վրա նշումներ արել: Երբ լրագրողները մոտեցել են նրան` հասկանալու համար, թե նա ով է և ինչ է անում, վերջինս շատ արագ կերպով հեռացել է` առանց որևէ բան ասելու:
Նույն ժամանակահատվածում այդ ընտատեղամասի տարածքում հավաքվել են նաև մեծ թվով տղամարդիկ: Վերջիններս նույնպես նկատելով լրագրողներին, անմիջապես հեռացել են
Հավելենք, որ քաղաքացիներից մեկն էլ խոչընդոտել է լրագրողի աշխատանքին:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: