gazeta.ru-ի փոխանցմամբ` Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլին հայտնել է հայրենիք վերադառնալու մտադրության մասին:
«Ես իսկապես պատրաստվում եմ Վրաստան վերադառնալ ու պաշտպանել կայացած ընտրությունների արդյունքները»,- աղբյուրը մեջբերում է նրա խոսքերը:
Նշվում է, որ Սաակաշվիլին նման հայտարարությամբ է հանդես եկել Նյու Յորքում՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին հայտարարել էր, որ Վրաստան վերադառնալու դեպքում իրավապահները «կձերբակալեն Սաակաշվիլուն վերջինի կողմից իրականացված հանցագործությունների համար»: