Շիրակի թեմի առաջնորդն իր ընտրությունը կատարեց հանուն բարեկեցիկ, շեն ու ուրախ Գյումրու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն իր ընտրությունը կատարեց հոգևոր ու նյութական իմաստով բարեկեցիկ, շեն, բարեկարգ, հպարտ ու ուրախ Գյումրու, ինչպես թեմակալ առաջնորդը նշեց լրագրողների հետ զրույցում՝ հանուն գոնե այն Գյումրու, որը տեսել է մանկության տարիներին:

«Ուզում եմ ոչ միայն հետ բերել այդ՝ մեր մանկության Գյումրին, այլ մի բան էլ ավելացնենք: Այդպիսի Գյումրի եմ ուզում»,­ նշեց սրբազանը: Թեմի առաջնորդի խորհուրդը թեկնածուներին մեկն է՝ ոչ մի պարտված իրեն չզգա պարտված և ոչ մի հաղթող՝ հաղթանակած: «Այստեղ մրցավազք չէ, որ հաղթող ու պարտվողներ լինեն: Ժողովուրդն իր ընտրությունը պետք է կատարի լավերի մեջ լավագույնի համար, իսկ ով որ ընտրվեց, պետք է հասկանա, որ ինքը պատասխանատվություն ունի ոչ միայն նրանց առջև, ովքեր իրեն ձայն են տվել, այլ առավելևս նրանց, ովքեր իրեն ձայն չեն տվել: Հետևաբար, պարտվողներ ու հաղթողներ չպետք է լինեն, և նրանք, ովքեր պարտվել են, պետք է համախմբվեն և օգնեն հաղթած քաղաքապետին ՝ այս քաղաքը կառուցել ու շենացնելու»,­նշեց Միքայել սրբազանը՝ խորհուրդ տալով բոլորին մոռանալ և վեր կանգնել բոլոր անձնական վիրավորանքներից և լծվել քաղաքի վերաշինությանը:

Նշենք, որ թեմակալ առաջնորդն քվեարկության մասնակցեց Գյումրւ տիկնիկային թատրնում տեղակայված թիվ 34/44 ընտրատեղամասում: Շիրակի մարզի Գյումրի և Լոռու մարզի Վանաձոր համայնքներում ընտրություններն առաջին անգամ կանցկացվեն նոր կարգով: Քաղաքացիները ընտրելու են ոչ թե անձերի, այլ քաղաքական ուժերի միջև, և հաղթող քաղաքական ուժն էլ առաջիկա 5 տարիների ընթացքում կստանձնի համայնքի ղեկավարման պատասխանատվությունը:




Լրահոս