ՀՀ գլխավոր դատախազությունում և տարածքային ստորաբաժանումներում 2016 թվականի հոկտեմբերի 2-ին ժամը 21:00 դրությամբ ուսումնասիրվել է ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների քվեարկության ընթացքում ընտրական իրավունքի հնարավոր խախտման վերաբերյալ շուրջ 350 տարբեր բնույթի տեղեկատվություն (ԶԼՄ-ների հրապարակումներ, քաղաքացիների ահազանգեր, հաղորդումներ, դիմումներ):
Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, դրանցից 175-ն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ՝ օրենքով նախատեսված ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով: