
Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանին պատանդ են վերցրել Փարիզի հյուրանոցներից մեկում: Նրան զենքով սպառնացել են, հայտնում է CNN-ը՝ հղում անելով Քարդաշյանի ներկայացուցչի հայտարարությանը:
«Քիմ Քարդաշյանին սպառնացել են Փարիզի հյուրանոցի իր համարում: Սպառնացել են ոստիկանական հագուստով 2 անձինք: Նա շոկի մեջ է, սակայն ֆիզիկապես անվնաս է»,-հայտարարել է աստղի ներկայացուցիչը:
Reuters-ի տեղեկություններով՝ Քարդաշյանի մոտից միլիոնավոր դոլար արժողությամբ զարդեր են գողացել:
Հաղորդվում է նաև, որ նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, տեղի ունեցածի պատճառով ստիպված է եղել ընդհատել իր ելույթը: