Հալեպի զինյալներին առաջարկել են վայր դնել զենքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիական SANA գործակալության հաղորդմամբ՝ Հալեպի արևելյան շրջանները զբաղեցնող զինյալներին առաջարկել են լքել այդ շրջաններն ու վայր դնել զենքերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրանց համար երաշխավորել են ազատ մուտքն ու անհրաժեշտ օգնության ցուցաբերումը:

Նշվում է, որ սիրիական բանակը վերահսկում է Հալեպի մոտ կեսը:

Հոկտեմբերի 2-ին հաղորդվել է, որ սիրիական բանակը ազատագրել է Հալեպի հյուսիս-արևմուտքում գտնվող Շկեյֆ շրջանը:




Լրահոս