Հռոմի պապը հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը կաջակցի ԼՂ հակամարտության կարգավորման հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հոկտեմբերի 2-ին Բաքու կատարած կարճատև այցի ընթացքում Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը կաջակցի ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Ցանկանում եմ իմ կարեկցանքը հայտնել բազմաթիվ մարդկանց, ովքեր տառապում են արյունալի կոնֆլիկտների հետևանքներից: Հուսով եմ, որ միջազգային հանրությունն ի զորու կլինի շարունակել անհրաժեշտ օգնությունը»,-ասել է Հռոմի պապը:

Հռոմի պապը կոչ է արել ցանկացած միջոցով հասնել այդ կոնֆլիկտի լուծմանը:

«Վստահ եմ, որ Աստծո օգնությամբ և կողմերի բարի կամքով Կովկասը կդառնա այն վայրը, որտեղ երկխոսության և բանակցությունների ճանապարհով կլուծվեն և կհաղթահարվեն բոլոր կոնֆլիկտները»,-ընդգծել է նա:




Լրահոս