Ալիևը Հռոմի պապի հետ հանդիպման ժամանակ խոսել է ԼՂ հակամարտության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հեյդար Ալիևի անվան կենտրոնում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ հանդիպման ժամանակ խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին:

Ալիևի հպարտացել է Ադրբեջանի ազգային-բարոյական արժեքներով և նշել, որ Ադրբեջանը ժամանակակից երկիր է: Նրա խոսքով՝ 1990թ. «օկուպացվել է» Լեռնային Ղարաբաղը՝ Ադրբեջանի «պատմական հողը»:

Նա նաև հիշեցրել է, որ չնայած դրան՝ Բաքվում վերակառուցվել է հայկական եկեղեցին, քանի որ Ադրբեջանն աշխարհում հայտնի է որպես «մուլտիկուլտուրալիզմի» կենտրոն:




Լրահոս