Երեկ՝ հոկտեմբերի 2-ին ՀՀ մի շարք մարզերում համայքի ղեկավարների և ավագանու անդամների ընտրություններ էին: ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ևս ՏԻՄ ընտրություններ էին, որտեղ ձայների մեծամասնությամբ հաղթել է 14 տարի շարունակ գործող քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ընտրություններից հետո քաղաքում հրավառություններ են տեղի ունեցել, որի ժամանակ վնասվել է քաղաքացիներից մեկի բնակարանը: Պայթուցիկը կոտրել է տան ապակիներն ու հայտնվել տան ներսում:
ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց վերանշանակ քաղաքապետի հետ` հասկանալու համար, թե ով պետք է փոխհատուցի վնասը. «Այդ հրավառությունը մեզ հետ կապ չունի, դա տեղի է ունեցել ժամը 10-ի սահմաններում, իսկ մենք հրավառություն ենք կազմակերպել 2-ի կողմերը: Մենք այդ հրավառության հետ կապ չունենք»: