Երեկ Հայաստանի մի շարք վայրերում տեղի են ունեցել ավագանու անդամների և համայնքի ղեկավարի ընտրություններ:
ՀՀ Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում առաջադրվել էր գործող քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանն, ով 7 678 ձայն է հավաքել:
Հիշեցնենք, որ Գավառում իր թեկնածությունն էր ինքնառաջադրել Գավառի քաղաքապետի տեղակալ Գրիգոր Բոշյանը, որը ներկայացված է որպես «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ: Սակայն նա ինքնաբացարկ է հայտնել` Գուրգեն Մարտիրոսյանին թողնելով միայնակ: