
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաքքարի նահանգում Քրդական աշխատավորական կուսակցության անդամները բանակային մեքենա են պայթեցրել, որի արդյունքում Թուրքիայի զինված ուժերի 2 զինծառայող է զոհվել, փոխանցում է Hurriyet-ը:
Պարբերականի տեղեկությունները՝ պայթյունն իրականացվել է ինքնաշեն նռնակի միջոցով ավտոմեքենայի ընթացքի ժամանակ:
Թուրքիայի ԶՈւ ահաբեկիչներին վնասազերծելու նպատակով նահանգ են մեկնել հավելյալ ուժեր: