Ինչպես հայտնել ենք` այսօր Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ պաշտպանության նախարար է նշանակվել Վիգեն Սարգսյանը:
Նորանշանակ նախարարի կենսագրությունը ստորև.
Վիգեն Սարգսյանը ծնվել է 1975թ. մայիսի 10-ին: Ամուսնացած է, ունի երկու դուստր:
1992-1996 թթ. սովորել և ավարտել է ՌԴ Սանկտ Պետերբուրգի Քաղաքացիական ծառայության հյուսիսարևմտյան ակադեմիան՝ «Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում» մասնագիտությամբ, «անձնակազմի կառավարում» մասնագիտացմամբ։
Ապա,1992-1999 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարան միջազգային հարաբերությունների ֆակոլտետը և մագիստրատուրան՝ «Դիվանագիտության պատմություն և միջազգային հարաբերություններ» մասնագիտությամբ։
Այնուհետև, 1998-2000 թթ. սովորել և ավարտել է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Մեդֆորդի Թաֆթս և Հարվարդի համալսարանների Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչեր դպրոցը՝ Իրավունքի և դիվանագիտության արվեստների մագիստրոսի կոչմամբ։
2011թ. հոկտեմբերի 17-ից ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակվել:
2001-2011թթ. դասավանդել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում որպես հրավիրված դասախոս:
Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական պետական համալսարանի խորհրդի նախագահն է:
Ֆրանսիայում Հայաստանի տարվա (2005-2007թթ.) եւ Ռուսաստանում Հայաստանի տարվա (2005-2006թթ.) հայկական կողմի գլխավոր հանձնակատարն էր:
Նշենք, որ այսօր Սերժ Սարգսյանի հրամանով ՀՀ պաշտպանության նախարար է նշանակվել Վիգեն Սարգսյանը: «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ. Վիգեն Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար»,-նշված է Սերժ Սարգսյանի որոշման մեջ: