
Վրաստանից Ադրբեջան խոշոր չափով հոգեմետ դեղեր ներմուծելու փորձի մեջ կասկածվող Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը:
Սահմանապահները ձերբակալել են 1985թ. ծնված քաղաքացուն: Նրա մեքենայի մեջ խոշոր չափով հոգեմետ դեղեր են հայտնաբերվել:
Ընդհանուր առմամբ, սահմանապահներն առգրավվել են 8400 դեղապատիճ, որոնք, քննության տվյալներով, 2 կգ 520 գ հոգեմետ նյութեր են պարունակում:
ՔՆնությունը հաստատել է, որ մեղադրյալը պատրաստվում էր հոգեմետ դեղերն Ադրբեջան տեղափոխել Վրաստանի միջոցով: Դեպքի փաստով քրեական գործ է հարուցվել:
Հաղորդվում է նաև, որ մեղադրյալին սպառնում է 7-12 տարվա ազատազրկում: