Հանրապետական կուսակցությունը ՏԻՄ ընտրությունների արդյունքում պահպանել է իր ղեկավար դերը: Աներկբա է, որ այս ընտրություններն եղել են որակապես շատ ավելի բարվոք: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա նշեց, որ եթե ՀՀԿ-ն ունակ չլիներ փոխվելու, չէին լինի նաև նման փոփոխություններ:
Արմեն Աշոտյանը նաև անդրադարձավ Փաշինյան-Մարուքյան հակամարտությանը, նա նշեց, որ այս ընտրությունները հրաշալի փորձադաշտ էին տարբեր կուսակցությունների համար. «Եթե նայենք ընտրությունների արդյունքներին, ապա կտեսնենք, որ «Լուսավոր Հայաստանին» հաղթելու համար խանգարում էր, ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը»:
Ըստ Աշոտյանի` Մարուքյանի՝ իրեն որպես մրցակից Փաշինյանին ընտրելը պայմանավորված էր երկու գործոնով՝ «ուժն էր պատում» և նոր, թարմ հակառակորդներին թուլացնելու արդյունք էր:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: