Հոկտեմբերի 3-ին, ժամը 12.20-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի տներից մեկում երիտասարդ աղջիկը կախվելու միջոցով փորձել է ինքնասպանություն գործել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ինքնասպանության փորձ կատարելիս կախված վիճակում հայտնաբերել են Ա. Հ.-ին, նրան իջեցնելով մոտեցրել են շտապօգնության աշխատակիցներին:
Նշենք, որ կինն ամուսնալուծված է, խնամքին ունի 2 տղա և 2 աղջիկ երեխա։