Հայաստանի երիտասարդական հավաքականը սկսել է հավաքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում սկսել է պատրաստվել Լյուքսեմբուրգի (հոկտեմբերի 7) եւ Ուելսի (հոկտեմբերի 11) դեմ Եվրոպայի 2017թ. առաջնության վերջին 2 հանդիպումներին, հաղորդում է ՀՖՖ կայքը:

Հոկտեմբերի 3-ից մեկնարկած հավաքին նախապես հրավիրված 18 ֆուտբոլիստներից վնասվածքի պատճառով չի մասնակցի «Բանանցի» կիսապաշտպան Ալեքսանդր Հովհաննիսյանը, իսկ Արթուր Քարտաշյանը կմիանա Հայաստանի ազգային հավաքականին: Նրանց փոխարեն Հայաստանի երիտասարդական հավաքական են հրավիրվել Գրիգոր Աղեկյանը («Բանանց») եւ Վահագն Հայրապետյանը («Փյունիկ»):

Այսպիսով, Կարեն Բարսեղյանի գլխավորած թիմում առաջիկա 2 խաղերին կնախապատրաստվեն հետեւյալ 18 ֆուտբոլիստները.

Դարպասապահներ

Արման Մելիքսեթյան, «Արարատ»

Գրիգոր Մակարյան, «Բանանց»

Պաշտպաններ

Արամ Շահնազարյան, «Փյունիկ»

Արմեն Մանուչարյան, «Փյունիկ»

Սերոբ Գրիգորյան, «Փյունիկ»

Համլետ Ասոյան, «Գանձասար-Կապան»

Գեւորգ Խուլոյան, «Բանանց»

Կիսապաշտպաններ

Գոռ Աղբալյան, «Հերակլես» (Հոլանդիա)

Արտյոմ Սիմոնյան, «Լե Մոն» (Շվեյցարիա)

Ալիկ Առաքելյան, «Փյունիկ»

Պետրոս Ավետիսյան, «Փյունիկ»

Վահագն Հայրապետյան, «Փյունիկ»

Հակոբ Հակոբյան, «Բանանց»

Գրիգոր Աղեկյան, «Բանանց»

Նաիրի Մինասյան, «Բանանց»

Հարձակվողներ

Ռազմիկ Հակոբյան, «Փյունիկ»

Էրիկ Պետրոսյան, «Փյունիկ»

Օրբելի Համբարձումւյան, «Բանանց»




Լրահոս