
«Արեւելք» լրատվականից տեղեկանում ենք, որ հրթիռակոծվել է Հալեպի Նոր գյուղ թաղամասը: Միաժամանակ նաեւ հրթիռներ են ընկել Քարեն Յեպպե կրթարանի թաղամասի վրա, կա մեկ զոհ: Հայտնի է միայն, որ զոհը կին է, սակայն մինչ այժմ ինքնությունը պարզված չէ:
Պարբերականը նաև հայտնում է, որ հրթիռակոծությունը Հալեպի տարբեր թաղամասերում սկսվել է այսօր առավոտյան: Հատկապես թիրախավորված է Բոստան ալ Փաշա թաղամասը, որը հիմնականում հայաբնակ է: