Քիչ առաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Էդմոն Մարուքյանը Վանաձորում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ «Հայկական վերածնունդ» կուսակցությանը և ԲՀԿ-ին պաշտոնապես առաջարկեց միասին ձևավորել տեղական իշխանություն Վանաձորի տեղական ինքնակառավարման մարմնում:
Նրա խոսքով, այդ կոալիցիայի արդյունքում կարող ենք ընտրել քաղաքապետ, ձևավորել իշխանություն, սկսել համատեղ աշխատել: Հավելենք, որ ԲՀԿ-ից մեզ փոխանցեցին, որ իրենք դեռևս նման քննարկումներ չեն անցկացրել: