Շուրջ 1700 ընտանիք արդեն իսկ ստացել է «Արևի քաղաք» սոցիալական ծրագրի շրջանակում համապատասխան նվերները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում շարունակվում է սեպտեմբերի 27-ից մեկնարկած սոցիալական բաղադրիչ ծրագիրը:

Մինչ օրս ծրագրում ընդգրկված անապահովության գնահատման համակարգում հաշվառված, ինչպես նաև սոցիալական և հասարակական տարբեր խմբերի երևանաբնակ ընտանիքներից 1700 -ն արդեն իսկ ստացել է համապատասխան նվերները:

«Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում անցկացվող սոցիալական բաղադրիչ-ծրագիրը կշարունակվի ևս երեք օր:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում զեկուցվել է նաև, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ և կազմվում են համապատասխան ցուցակներ՝ ս.թ. հոկտեմբերի 22-ին սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների այցելությունները կազմակերպելու համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս