
Այսօր Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է կամ պարզապես Կենդանիների օր: Այն ստեղծված է մարդկանց ուշադրությունը գրավելու Երկիր մոլորակի մնացած բնակիչների խնդիրների վրա։ Այս համաշխարհային օրը նշվում է ամեն տարի՝ հոկտեմբերի 4-ին։
Նշել այս օրը որոշված էր Ֆլորենցիայում (Իտալիա), 1931 թվականին, այնտեղ անցկացվող բնության պաշտպանության շարժման կողմնակիցների միջազգային համագումարում։
Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրվա անցկացման ամսաթիվը պատահական ընտրված չէր։ Հոկտեմբերի 4-ը Ասսիզյան Ֆրանցիսկի հիշատակի օրն է (մահացել է 1226 թվականի հոկտեմբերի 4-ին)՝ կաթոլիկ եկեղեցու սրբերից ամենահարգվածներից մեկի։ Ասսիզյան Ֆրանցիսկը կաթոլիկների մոտ համարվում է կենդանիների խնամակալը, այդ պատճառով էլ համագումարի մասնակիցները և կանգ առան հենց այս օրվա վրա։
Այսպիսի օրվա անցկացման գաղափարը ընդունվեց ամբողջ աշխարհով մեկ և 2008 թվականին այս ամսաթվին նվիրված տարաբնույթ միջոցառումները անցկացվեցին արդեն աշխարհի 66երկրում։