
Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի «Սելտա»-ի դեմ տեղի ունեցած հանդիպումը 600-րդն էր Անդրես Ինյեստայի համար «Բարսելոնա»-ի կազմում: 32-ամյա ֆուտբոլիստն այդ խաղում խաղադաշտ էր դուրս եկել ընդմիջումից հետո և գոլային փոխանցման հեղինակ դարձել:
Ինյեստան երկրորդ տեղն է զբաղեցնում կատալոնական ակումբի կազմում անցկացրած խաղերի քանակով՝ շրջանցելով Կառլես Պույոլին (593 խաղ), Միգել Բերնարդո Բյանկետիին (549), Լիոնել Մեսսիին (539) և Վիկտոր Վալդեսին (535):
Ցուցանիշով Ինյեստան զիջում է միայն Չավիին, ով 767 հանդիպում է անցկացրել կատալոնական ակումբի կազմում