
Հոկտեմբերի 2–ին Կոտայքի մարզի Չարենցավան և Նոր Հաճն համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության ավագանու թեկնածուները հաղթել են։
Մասնավորապես, Նոր Հաճնում ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության ավագանու թեկնածու Մարտիկ Խաչատրյանը ստացել է ընտրողների առավելագույն քվեն՝ 319։
Չարենցավանում ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ավագանու թեկնածու, կուսակցության տեղի կառույցի ղեկավար Սասուն Սարգսյանը ստացել է 515 ձայն։
Եվս մի քանի համայնքներում ավագանի են ընտրվել այն անկուսակցական թեկնածուները, որոնց աջակցել է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը:
Հոկտեմբերի 2–ի Գյումրիի ավագանու ընտրությունների հետ կապված տեղեկացնենք, որ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը 34/03 ընտրատեղամասում դիմելու է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն կազմակերպելու, իսկ մի քանի այլ տեղամասերում՝ արդյունքների վերահաշվարկ կատարելու համար։
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյան