Վահան Մարտիրոսյանը մասնակցել է Եվրասիական ցանցային օպերատորների խմբի տարածաշրջանային համաժողովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձրագույն տեխնոլոգիական շաբաթվա շրջանակներում հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ Եվրասիական ցանցային օպերատորների խմբի տարածաշրջանային համաժողովը:

Ողջունելով մասնակիցներին և կազմակերպիչներին` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ԱՅ-Թի ոլորտի հետագա զարգացումը հռչակել է երկրի տնտեսության գերակա ուղղություններից և ներդնելու է բոլոր ջանքերը դրա առանցքային բարեփոխման համար:
Նախարարը կարևորեց Եվրասիական ցանցային օպերատորների խմբի տարածաշրջանային համաժողովի դերը ինֆորմացիոն և ինտերնետ տեխնոլոգիաների ոլորտում ի հայտ եկող խնդիրների լուծման համատեքստում, ընդգծեց, որ այս համաժողովի դերակատարությունը տարեցտարի էլ ավելի կմեծանա թե՜ համացանցի կառավարման հետ կապված խնդիրները հաղթահարելու և թե՜ դրա ենթակառուցվածքների զարգացման գործում, որի համար առկա են բոլոր նախադրյալները:
Եվրասիական ցանցային օպերատորների խմբի տարածաշրջանային համաժողովը կազմակերպվում է ոչ միայն ցանցային ոլորտի, այլև համացանցի կարգավորման, կառավարման և զարգացման գործընթացներում ներգրավված մասնագետների համար:

Այն մասնակիցներին տալիս է փորձի փոխանակման հնարավորություն:

Համաժողովին մասնակցում են հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների ղեկավարներ, շուրջ 250 մասնագետ, ինչպես նաև պետական ոլորտի, կրթական և հետազոտական հաստատությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս