Գյումրիի մի շարք տեղամասերում ձայների վերահաշվարկ կանցկացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում մի շարք ընտրական տեղամասերում վերահաշվարկ կկատարվի: Այս մասին «Արմենպրես»­ին տեղեկացրեց Գյումրիում ընտրական գործընթացը կանոնակարգող թիվ 34 ԸԸՀ նախագահ Էդվարդ Բաղրամյանը: Թիվ 34 ԸԸՀ­ն վերահաշվարկի մասին պահանջներ ստացել է «Բալասանյան» դաշինքից՝ 10 ընտրատեղամասերում, ԲՀԿ­ից՝ 6 ընտրատեղամասերում, «Համախմբում» կուսակցությունից՝ 4 ընտրատեղամասում: Քվեների վերահաշվարկի մասին դիմում ներկայացրել է նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը՝ 10 ընտրատեղամասերում:

Ընտրական օրենսգրքով սահմանված վերահաշվարկի վերաբերյալ պահանջ է ներկայացրել է նաև ՀԱԿ­ը, սակայն, Էդվարդ Բաղրամյանը նշեց, որ դեռևս չի կարող հստակեցնել, թե ՀԱԿ­ի ներկայացրած պահանջը քանի ընտրատեղամասի է վերաբերվում: Քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպության կողմից նշված տեղամասերում վերահաշվարկը կսկսվի հոկտեմբերի 4-­ից և կիրականացվի 5 օրերի ընթացքում:




Լրահոս