Այսօր տեղի է ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որի ընթացքում կուսակցության վարչությունը որոշեց հրաժարական տալ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչությունը, քննարկելով 2016 թվականի հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցության ցույց տված արդյունքները.
ՈՐՈՇԵՑ.
1. 2016 թվականի հոկտեմբերի 30-ին հրավիրել կուսակցության արտահերթ համաժողով՝ օրակարգում ունենալով կուսակցության Վարչության ընտրության հարցը:
2. Տարածքային կազմակերպությունների խորհուրդների, Վերահսկող հանձնաժողովի առաջարկով, Վարչության որոշմամբ Համաժող …
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունն ընտրվել է 2015 թվականի մայիսի 30-ին երկու տարի ժամկետով Կուսակցության հիմնադիր հանձնաժողովի կողմից:
Կուսակցության վարչությունն ունի նախագահ և փոխնախագահ: Վարչությունը Կուսակցության մշտական գործող ղեկավար (գործադիր) մարմինն է, որը Կուսակցության անունից իրականացնում է նրա` որպես իրավաբանական անձի լիազորությունները եւ Կուսակցության ընդհանուր ղեկավարումը:
Քաղաքացիական պայմանագրի կուսակցության վարչության ընթացիկ կազմը հետևյալն է`
Վարչության նախագահ Արայիկ Հարությունյան
Վարչության փոխնախագահ Լենա Նազարյան
Վարչության անդամներ են`
Սասուն Միքայելյան
Նիկոլ Փաշինյան
Հակոբ Արշակյան
Նարեկ Բաբայան
Վիլեն Գաբրիելյան
Սուրեն Էյրամջյան
Մարինե Մանուչարյան
Ռոմանոս Պետրոսյան
Ռուբեն Ռուբինյան
Հակոբ Սիմիդյան
Ալեն Սիմոնյան