«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ն արդեն հայտնել էր, որ նոր կառավարության ձեւավորումից հետո ենթադրվում է, որ մարզպետների շրջանում եւս կադրային փոփոխություններ տեղի կունենան: Սակայն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության պատճառով այն մի փոքր հետաձգվել էր: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն առաջիկայում պաշտոնանկ է արվելու եւ նշանակվելու է ՀՀ ջրային պետական կոմիտեի նախագահ՝ Արամ Հարությունյանի փոխարեն:
Լոռու մարզպետի պաշտոնում կնշանակվի ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանը: Ի դեպ, ենթադրվում է, որ առաջիկայում կփոխվեն նաեւ Արարատի եւ Սյունիքի մարզպետները: Մասնավորապես, ըստ լուրերի, ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն առաջիկայում նշանակվելու է Արարատի մարզպետ: 2014-ին Գրիգորյանը բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելուց առաջ դարձյալ այդ պաշտոնն էր զբաղեցնում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: