Հովիկ Աբրահամյանը խնդրանքով դիմել է Կարեն Կարապետյանին. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը ցանկանում է ուշ թե շուտ ազատվել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից։ Այս 3 շաբաթներին նա ընդհանրապես չի երևում վարչապետի կողքին։

Փոխարենը Կարապետյանն այժմ ակտիվորեն շփվում է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հետ, որը կառավարության նիստերի ժամանակ նստում է վարչապետի կողքին։ Հիշեցնենք՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողքին թե՛ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, թե՛ կառավարության նիստերին միշտ Դ. Հարությունյանն էր նստում, թեև ի պաշտոնե դա Վ. Գաբրիելյանի տեղն էր։ Իշխանական կուլիսներում խոսվում է, որ Կարապետյանն ի սկզբանե է ցանկացել ազատել Դ. Հարությունյանին, բայց քանի որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ բանակցությունները համակարգել է Հարությունյանը և պետք է ավարտին հասցնի, նա դեռ պետք է պաշտոնավարի։ Բացի այդ, նրան, նաև Արփինե Հովհաննիսյանին դեռ չազատելու համար Կարապետյանին խնդրել է նաև Հովիկ Աբրահամյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս