
ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն անդրադարձել է աշխարհի առաջնությունների անցկացման նոր ձևաչափին: Նա հայտնել է, որ մասնակցող թիմերի ցուցակը կարող է ընդլայնվել:
«Աշխարհի առաջնությանը կարող են մասնակցել 48 հավաքականներ: Սկզբից, 32 հավաքականները կխաղան փլեյ-օֆում: Նրանցից 16-ը դուրս կմնա պայքարից և կմիանա արդեն խմբային փուլում հայտնված 16 հավաքականներին: Այս ամենից հետո կսկսվի աշխարհի առաջնության խմբային փուլը: Հիմա նմանատիպ գաղափարներ են քննարկվում ՖԻՖԱ-ում: Վերջնական որոշումը կկայացնենք 2017 թվականին», – նշել է Ինֆանտինոն: