![](https://armlur.am/wp-content/uploads/2016/10/lucas_alcaraz_levante1.jpg)
Իսպանական «Գրանադա»-ի գլխավոր մարզչի պարտականություններն է ստանձնել իսպանացի մասնագետ Լուկաս Ալկարասը: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ալկարասի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: «Գրանադա»-ն Լա լիգայի ընթացիկ առաջնությունում 7 տուրից հետո եզրափակում է մրցաշարային աղյուսակը: