Ռուսաստանում քրեական պատժի նոր միջոց կկիրառեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ Պատժամիջոցների իրականացման դաշնային ծառայության (ՊԻԴԾ) փոխտնօրեն Վալերի Մաքսիմենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը 2017թ.-ից կսկսի քրեական պատժի նոր միջոց կիրառել, որն է՝ հարկադրված աշխատանքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ «դա ազատազրկման ևս մեկ այլընտրանք է»:

Մաքսիմենկոն պարզաբանել է, որ դատապարտյալները, որոնք ուղարկվել են ուղղիչ կենտրոններ, կապրեն սովորական կյանքով, սակայն «չեն կարողանա փոխել կամ ընտրել աշխատանքը, առանց ադմինիստրացիայի թույլտվության լքել ուղղիչ կենտրոնը»:

2017թ. հունվարի 1-ից ՊԻԴԾ-ն 4 ուղղիչ կենտրոն կբացի և 7 բաժանմունք, որոնք կկարողանան 900 դատապարտյալի ընդունել:




Լրահոս