Փարիզում կատարված հարձակումից և կողոպուտից հետո Քիմ Քարդաշյանը ևս 20 թիկնապահ է վարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փարիզում կատարված հարձակումն ու կողոպուտը ստիպել են ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանին 20 թիկնապահ վարձել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Քարդաշյանը երեկ լքել է Փարիզը: Տեղի ունեցածը շոկի է ենթարկել նրան:

Նյու Յորքում Քիմն ու նրա ընտանիքի անդամները չեն շփվել լրագրողների հետ: Հեռուստաաստղի անվտանգությունն ապահովել են մոտ 20 թիկնապահ և Նյու Յորքի 2 պարեկային ոստիկան:

Քիմ Քարդաշյանին Փարիզում հասցված վնասը կազմել է մոտ մի քանի միլիոն դոլար: CNN-ի տվյալներով՝ նրանից գողացել են 4,49 միլիոն դոլար արժողությամբ մատանի և մի քանի այլ թանկարժեք իրեր ևս 5,6 միլիոն դոլար արժողությամբ:




Լրահոս