
Թուրքիայի իշխանությունները հուլիսին տեղի ունեցած չհաջողված ռազմական հեղաշրջումից հետո աշխատանքից ազատել են 12 801 ոստիկանի, փոխանցում է Daily Sabah-ը:
Պարբերականը նշում է, որ նրանք մեղադրվում են հեղաշրջման փորձի կազմակերպիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի մեջ:
Նրանց թվում է 2523 ոստիկանապետ:
Թուրքական ոստիկանությունում ծառայություն է անցնում 250 հազար մարդ: