Մեր պարտքը 2014-2016 թվականերին մոտավորապես 900 միլիոնի չափով աճում է. Վարդան Արամյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վերջին երկու տարիների ընթացքում, 2014-2015 թվականներից սկսած, երկու խոշոր զարգացում եղավ. առաջինը Ռուսաստանի նկատմամբ տնտեսական սանկցիաներն էին, երկրորդ խողովակը համաշխարհային շուկաներում հումքային ապրանքների գների նվազում էր»:  Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանը:

Արամյանի խոսքով` եթե կառավարությունը հակազդող քայլեր չձեռնարկեր, ապա մենք կունենայինք բացասական տնտեսական աճ: «Եթե թվերի լեզվով խոսենք՝ այս պահին մեզ մոտ տրանսվերտները երկու տարիների մեջ անընդմեջ,  շուրջ 700 միլիոն դոլարի չափով  կրճատվում է: Շուրջ 140 միլոն էլ կունենաք այս տարի կրճատում, ակնհայտ է Հայաստանում այդքան արտարժույթ չի մտել: Տնտեսությունն օրգանիզմի նման մի բան է: Եթե կառավարությունը հակազդող քայլեր չձեռնարկեր՝ մենք կունենայինք  բացասական տնտեսական աճ:  Մեր պարտքը 2014, 2015 և 2016 թվականերին կուտակային մոտավորապես 900 միլիոնի չափով աճում է: Դա գրեթե նույնքան  է, ինչքան մենք կրճատումներ ունեցել ենք տրանսվերտների մասով»:

Ֆինանսների նախարարն անդրադարձավ նաև ծառայողական մեքենաների կրճատումներին:

Մանրամասները՝ ArmLur.am-ի  տեսանյութում:




Լրահոս