
Իսրայելը մոտ ժամանակներս Ադրբեջանին «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգեր կմատակարարի, փոխանցում է 1news.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Եվդա Աբարմովի հայտարարությանը:
Նրա խոսքով՝ զինտեխնիկան արդեն պատրաստ է մատակարարվել Ադրբեջանին:
«Երկաթե գմբեթ»-ը տակտիկական հակահրթիռային պաշտպանության համակարգ է, որը նախատեսված է 4-70 կմ հեռավորությամբ տակտիկական հրթիռներից պաշտպանվելու համար: Յուրաքանչյուր մարտկոց կարող է պաշտպանել 150 քառ. կմ տարածք: Համակարգը մշակված է իսրայելական Rafael ընկերության կողմից: