Պետական եկամուտների կոմիտեն արձանագրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման շուրջ 200 դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության ու մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունները բացահայտել են մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման շուրջ 200 դեպք: Իրավախախտման դեպքերի զգալի մասը բացահայտվել է Բագրատաշենի մաքսակետում` շուրջ 80 դեպք, իսկ թմրամիջոցի անօրինական տեղափոխման ակտիվ գոտի է եղել հայ-իրանական սահմանը` Մեղրիի մաքսակետը:

Մաքսանենգները թմրանյութերի ապօրինի ներկրման և արտահանման նպատակով պարբերաբար օգտագործել են նաև փոստային առաքանիների ուղին: Օրինախախտ ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներկրել նաև մեծ քանակությամբ դեղորայք, տարբեր տեսակի թմրանյութեր, հեռախոսներ, համակարգիչներ, կենցաղային տեխնիկա, ավտոմեքենաներ, ավտոպահեստամասեր, տնտեսական ապրանքներ, զարդեր, սննդամթերք և այլն: Արձանագրվել են ապրանքների թերհայատարարագրման, մաքսային ապահովման միջոցի վնասման և մաքսային կանոնների խախտման այլ փորձեր:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս