
«Այսօր մի քանի լրատվամիջոցների հայտարարել եք՝ «Բալասանյան դաշինք»-ին 17 մանդատները տրվել են բացառապես օրենքին համաձայն: Ես չգիտեմ, որ օրենքին եք հղում արել. ինձ թվում է՝ մեր և Ձեր ընտրական օրենսգրքերը տարբեր են, որովհետեւ մեր ընտրական օրենսգրքով, որն ընդունել է այս Ազգային ժողովը, բոլոր հնարավոր և անհնար հաշվարկներով, բոլոր բոնուսներով «Բալասանյան դաշինք»-ը 15 մանդատից ավելի չունի»: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին դիմելով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին:
Մանրամասները՝ տեսանյութում: