ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ստորագրել.
«Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արման Ցոլակյանին և Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի մերձավոր և միջին արևելքի վարչության պետ Լևոն Անտոնյանին 2016 թվականի հոկտեմբերի 3-6-ը գործուղել Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրվող մարդասիրական բեռն ուղեկցելու և հանձնելու համար:
2. Արման Ցոլակյանի և Լևոն Անտոնյանի՝ Սիրիայի Արաբական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արման Ցոլակյանի և Լևոն Անտոնյանի՝ Սիրիայի Արաբական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը»:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ քննարկվում է Հայաստանի մասնակցությունը Սիրիայի հումանիտար օպերացիային: Ինչին ի պատասխան` հերթական բրիֆինգի ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել էր` ասելով, որ այդ հարցը քննարկվում է ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ: