
Լեռնային Ղարաբաղում խաղաղության համար պատասխանատվություն են կրում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտ պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրյուդոն:
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն աջակցում և հատուկ կարևորություն են տալիս ԼՂ հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթացին:
«Լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ ԱՄՆ-ն աջակցում է ԼՂ հակամարտության արդարացի կարգավորումը, որը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի վրա, որը ներառում է Հելսինկյան եզրափակիչ ակտը՝ ուժի կամ ուժի սպառնալիքի անընդունելիություն, տարածքային ամբողջականություն և ինքնորոշման իրավունք»,-հայտարարել է Թրյուդոն: