«Սասնա ծռեր» խմբի մի խումբ աջակիցներ Արթուր Սարգսյանի անունից սնունդ էին բերել «Նուբարաշեն» ՔԿՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր» խմբի մի խումբ աջակիցներ այսօր Էրեբունի թանգարանի դիմացից երթ են իրականացրել դեպի «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ գտնվում են «Սասնա ծռեր» խմբի որոշ անդամներ: Նախաձեռնող խումբը «Սասնա ծռերի» կողմից գրավված ՊՊԾ գունդ սնունդ տանող Արթուր Սարգսյանի անունից սնունդ է բերել «Սասնա ծռերին» և նրանց աջակցողներին:

Նշենք, որ նախաձեռնության անդամները «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանի գլխավորությամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բակում բաժանեցին սնունդն ու տարան անցակետ:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Դավիթ Սանասարյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ բանտից դուրս գալուց հետո իր քաղաքացիական ակտիվությունն էլ ավելի է շատացել:

«Մենք մեր խղճի պարտքն ենք կատարում: Արթուրն արեց այն ամենը, ինչ մենք չկարողացանք անել: Այս ձևով մենք փորձում ենք ցույց տալ իրեն, որ գնահատում ենք իր արած քայլը»,-ասաց նա:

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ սնունդ փոխանցեցին ոչ միայն Արթուրին, այլև երկու հոգու:

«Սա շատերի սրտից բխող գործողություն էր, որ կարողացանք այս ակցիան իրականացնել, և սա կլինի շարունակական»,-եզրափակեց Դավիթ Սանասարյանը:




Լրահոս