«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը շնորհավորել է Պաշտպանության նախարար Բիգեն Սարգսյանին:
«Հարգելի պարոն Վ.Սարգսյան
Շնորհավում եմ Ձեզ ՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Մեր երկրի նախագահ Ս.Սարգսյանն ասել է, որ «Հաշվի առնելով պատմության դասերը, մենք ինքներս ենք կերտում մեր ներկան, ծրագրելով ապագայի մեր ուղին»:
Համոզված եմ, որ Ձեզ նշանակելով Հայաստանը պաշտպանող ամրոցի ղեկավար, Դուք ի վիճակի եք և ամենինչ կանեք կայուն, հզոր և անվտանգ հայրենիք ունենալու, բանակի մարտունակությունը բարձրացնելու, բանակում մարդու արժեքի պահպանման ուղղված իրական քայլերն իրագործելու, բանակի նկատմամբ հավատն ու անմիջական ջերությունն ապահովելու համար: Այս պատասխանատու ժամանակահատվածում մենք հայտնում ենք մեր աջակցությունը, մեր երկրի կայունությունը, հզորությունը, անվտանգությունը և խաղաղությունը պահպանելու երաշխավորին:
Հավատացած եմ Ձեր ղեկավարությամբ մեր երկիրը զերծ պահել արտաքին աշխարհից եկող բացսական ու վտանգներով լի ազդեցություններից:
Հավատացեք մենք հզոր ու հպարտ ենք մեր բանակով, հայրենիքի պաշտպան մեր զինվորով, որն նորացված Սահմանադրության պահանջներին համապատասխան անշուշտ կլինի խաղաղության պահպանման, մեր ինքնուրույն զարգացման ուղիների որոշման գրավականը, տնտեսական ու քաղաքական բարեփոխումների բոլոր բնագավառներում: Նայելով Ձեր անցած ուղին ժամանակակից առողջ մտածողության, առկա եռանդը, մարդկանց լսելու Ձեր ունակությունները: Վստահաբար կարող եմ ասել մենք ունենք արդյունավետ և ընդունելի Պաշտպանության Նախարար:
Շնորհավորում ենք մաղթում հաջողություններ, տա Աստված մեր բանակն իր ձեռք բերած սպառազինություններն օգտագործի իր առջև դրված խնդիրները պատվով լուծելու և խաղաղություն ապահովելու համար:
Աստված Ապավեն»