
«Ռոսնեֆտ»-ի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել հայկական և աբխազական «դուստր» ընկերությունների հետ համապատասխանաբար 175 միլիոն դոլար և 2,7 միլիարդ ռուբլի (մոտ 43 միլիոն դոլար) արժողությամբ գործարքներին, փոխանցում է Rusarminfo-ն՝ հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը:
«Ռոսնեֆտ Արմենիա»-ն ՓԲԸ-ն պլանավորում է նավթամթերքներ մատակարարել մինչև 210,5 հազար տոննա, իսկ «Ռոսնեֆտ Աբխազիա»-ն՝ մինչև 54,7 հազար տոննա:
Հայաստանին տրամադրվող մատակարարումները կիրականացվեն 2017թ. մարտի 1-ից մինչև 2018թ. փետրվարի 28-ը, իսկ Աբխազիային՝ 2017թ. հունվարի 1-ից մինչև 2017թ. հունվարի 31-ը: