
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպեն Ստամբուլում հոկտեմբերի 10-ին: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Պուտինը ելույթ կունենա Համաշխարհային էներգետիկ կոնգրեսի շրջանակներում և բանակցությունների կվարի Էրդողանի հետ:
«Այցը կկայանա հոկտեմբերի 10-ին: Նախագահը ելույթ կունենա Համաշխարհային էներգետիկ կոնգրեսի շրջանակներում և կլինի երկկողմ շփում»,-լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ պատասխանելով Էրդողանի հետ երկկողմ բանակցությունների մասին հարցին: