Իրականում մենք չենք կարող հստակ ասել, թե որքան մկան կա մեր օրգանիզմում: Դրանք կարող են լինել մի քանի 100-ից մինչև 50 միլիարդ: Դա ահռելի քանակ է:
Մկանների մեծ մասը մասնակցում է ոչ մեծ գործընթացներում, որոնք մենք երբեք չենք տեսնի, օրինակ, աղիքների մեջ մկանները, որոնք օգնում են մարսողության գործընթացին, կամ ականջի մեջ մկանները, որոնք օգնում են խլացնել կամ ուժեղացնել ձայնը:
Հետաքրքիր և զվարճալի փաստեր մկանների մասին.
1. Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ մարզումներից առաջ ձմերուկի հյութի օգտագործումը նվազեցնում է մկանների ցավը:

2. Ընկման զգացողությունը, որը քնի ժամանակ զգում են որոշ մարդիկ, նշանակում է «հիպնագոգիկ ցնորք»: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ ուղեղը սխալ է արձագանքում մկանների թուլացմանը և փորձում է պահել հավասարակշռությունը:

3. Քնի ժամանակ արջերը մկանային դեգեներացիա չեն զգում, ինչպես մարդիկ:

4. Երբ ֆիլմի դիզայներները մարդանման այլմոլորակայինի են ցանկանում ստեղծել, նրանք պարտադիր մկան են ստեղծում վզի վրա:

5. «Քարե մարդու համախտանիշ»՝ հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որն առաջացնում է մարմնի հյուսվածքների ոսկրացում: Երբեմն կարող է հասնել այն աստիճանի, որ դրանք կարող են անպիտան դառնալ:

6. Եթե մարդու մկանները ձգվեն մեկ ուղղությամբ, ապա դրանց միջոցով կարելի է տեղաշարժել 25 տոննա:

7. Միջին ականջի ասպանդակային մկանն ամենափոքրն է: Այն նախատեսված է ձայնի խլեցման և ներքին ականջի պաշտպանության համար, առաջին հերթին, սեփական ձայնից:

8. Դաստակի մկանը չի երևում մարդկանց մոտ 14%-ի մոտ:

9. Տեխասի համալսարանի գիտնականները միջոց են հայտնաբերել ձկան և կարի թելերից արհեստական մկաններ ստանալու համար: Նման մկաններն առավել ամուր են սովորական մկաններից:

10. Հաշվի առնելով ուժն ու քաշը՝ ամենաուժեղ մկանները մեր ծամիչ մկաններն են:

11. Շնաձկները չեն սիրում ուտել մարդկանց, քանի որ նրանց մոտ մկանների հանդեպ ոսկորների բարձր համամասնություն կա:

12. Մեր մարմնում գոյություն ունի մկանների 3 տեսակ: Կմախքային մկանները միացված են կմախքի հետ՝ օգնելով մեզ շարժվել: Սրտային մկանները կապված են սրտի հետ և չեն ենթարկվում մարդուն: Եվ, իհարկե, հարթ մկանները, որոնք կրճառվում են, կախված չեն մարդու ցանկությունից:

13. Մատների մեջ մկաններ չկան:

14. Անկախ հաշվարկի մեթոդից՝ մարդու մարմնի մեջ մինչև 50 միլիարդ մկան կա:

15. Էլեկտրական շոկի ժամանակ մարդուն թվում է, թե նա թռնում է կամ ընկնում: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ մկանները հանկարծակի կրճատվում են:

16. Գոյությունի ունի միֆ այն մասին, որ երբ մարդը ջղայնանում է, աշխատում է 43 մկան, իսկ երբ ուրախանում է՝ ընդամենը 17:

17. Առողջ մարդու մարմնում մկանները կազմում են ընդհանուր քաշի մոտ 40%-ը:

18. Ապացուցված է, որ եթե մարդը երևակայում է, որ ինչ-որ բան է անում, ապա բարելավում է դրա կատարողականությունը: Չնայած այն բանին, որ այդ դեպքում մկանները չեն ակտիվանում, ուղեղը ամեն դեպքում գիտի, թե որ մկանները պետք է ակտիվանան, երբ գա գործելու ժամանակը:

19. Մկանները փաստացի չեն կարող ոչինչ հրել: Դրանք կարող ենք միայն ձգվել:

20. Մարդը ծնվում է այն բոլոր մկանային հյուսվածքներով, որոնք երբևէ կլինեն նրա մոտ: Այո, իրավացի է, որ մեզ մոտ նույն քանակի մկաններն են, ինչը և Առնոլդ Շվարցենեգերի մոտ: Տարբերությունը միայն այն է, որ նա դրանք առավել հաստ է դարձրել մարզումների շնորհիվ:

21. Եթե մենք կարողանայինք լսել 20 հերցից ցածր հաճախականություն, ապա մենք կկարողանայինք լսել մեր մկանների աշխատանքի ձայնը:

22. Մարդու լեզուն ամենաուժեղ մկանն է:

23. Ամենադիմացկուն մկանը մեր սիրտն է: Այն երբեք չի կանգնում:































