
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի գծով դեսպանի խորհրդական Մաջիդ Մեշքիի հետ աշխատանքային հերթական հանդիպման ընթացքում ամփոփվել են քաղաքապետարանի և մշակույթի կենտրոնի համագործակցության արդյունքներն ու ձեռքբերումները, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պարսկերեն ուսումնասիրող դպրոցներում կատարված աշխատանքները:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ԻԻՀ կողմից երևանյան դպրոցներին դասագրքեր, ուսումնամեթոդական ձեռնարկներ տրամադրելու վերաբերյալ, նաև ընթացիկ մի շարք այլ հարցեր: Համագործակցության շրջանակում դպրոցներում պարսկերենի դասավանդման դրվածքի բարելավման նպատակով «Շահիդ Ֆահմիդեհ» կրթահամալիրի հետ մշակվեց համագործակցության նոր ձևաչափ:
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն օրեր անց Երևանի քաղաքապետարանի հ.200 դպրոցում տեղի ունեցավ պարսկերենի նոր դասագրքի` «Այբբենարանի» և աշխատանքային տետրի շնորհանդեսը: Դասագրքերը կտրամադրվեն Երևանի քաղաքապետարանի պարսկերեն ուսումնասիրող թվով 6 դպրոցների աշակերտներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն